01/11/2025

Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից. Դոնալդ Տուսկ

Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից. Դոնալդ Տուսկ

ԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանին։ 

Նա մասնավորապես նշել է՝ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

Միևնույն ժամանակ Տուսկն ասել է՝ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ ցուցաբերելով քաղաքական կամք դրա ամբողջական վավերացման և իրագործման համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ: Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության կարևորագույն մի շարք հարցերի: Սերժ Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ չափազանց վտանգավոր մեկ այլ՝ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին:

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: