01/11/2025

Կառավարությունը հաստատեց աշխատավարձի եկամտահարկից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը

Կառավարությունը հաստատեց աշխատավարձի եկամտահարկից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց այն մասնագիտությունների ցանկը, որոնցից որեւէ մեկով առկա մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող ուսանողների վարձը կփոխհատուցվի աշխատավարձից վճարվող եկամտային հարկից:

Հարցը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Հարկային օրենսգրքում այս տարվա ապրիլին կատարված փոփոխություններով հնարավորություն է տրվում եկամտահարկից հատուցում տրամադրել առկա համակարգում սովորող ուսանողների վարձավճարների համար։

«Մեր կարծիքով՝ սահմանել ենք օպտիմալ ցանկ, որ այս մասնագիտություններով սովորող մեր քաղաքացիները, եթե աշխատում են, կարող են իրենց եկամտահարկից փոխհատուցել վարձավճարները։ Ըստ այդմ, սահմանվել է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում մասնագիտությունների ցանկ»,- ասաց նախարարը։

Որպես հիմնավորում՝ Կառավարությունը նախագծում նշել է, որ այսօր աշխատաշուկայում առկա են որոշ մասնագիտություններ, որոնք շատ դեպքերում թափուր են մնում դիմողների համապատասխան կրթություն եւ գիտելիք չունենալու պատճառով: Այս նախագծով կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը եւ հնարավորություն կընձեռնվի վարձու աշխատող ուսանողներին ստանալ ուսման վարձի վերադարձ վճարված եկամտային հարկի գումարներից:

Ստորեւ ներկայացնում ենք ցանկը.

մագիստրատուրա

ասպիրանտուրա

օրդինատուրա

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: