01/31/2026

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Առողջապահական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ 
Շնորհավորում եմ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։

Ձեր մասնագիտությունը բարձր առաքելություն է, այն ձեզնից պահանջում է ոչ միայն հավատարմություն Հիպոկրատի երդմանը եւ հարուստ գիտելիքներ, այլեւ մեծ համբերատարություն, սեր, մեծահոգություն, նվիրվածություն։

Հարգելի՛ բուժաշխատողներ, ձեր աշխատանքը միշտ էլ եղել է անչափ կարեւոր ու անգնահատելի, ամենօրյա անձնվիրությամբ պաշտպանել եք մեր կյանքն ու առողջությունը, եւ ձեզնից նրանք, ովքեր հավատարիմ են եղել իրենց կոչմանը, այն դարձրել են ամենահարգվածն ու պահանջվածը։
Սակայն այսօր պատուհասած համավարակի ներկա պայմաններում, առավել քան երբեւէ, ուշադրության կենտրոնում է ձեր տքնաջան աշխատանքը, նվիրվածությունը, բոլոր հնարավոր ուժերի համախմբումով պայքարը։ Այսօրվա հերոսներն ու նոր պայքարի մարտիկները դուք եք, որի համար շնորհակալ ենք ձեզ․․․

Անսպասելի մարտահրավերները վերափոխում են նաեւ ձեր գործունեությունը, ստիպված եք լինում հարմարվել անկանխատեսելի պայմաններին, նորովի մոտենալ խնդիրներին, եւ հանրությունը եւս նորովի է գնահատում ձեր դերն ու աշխատանքը, ամեն օր սրտատրոփ սպասում ձեր խոսքին ու պայքարի արդյունքին։

Ներկա դժվարությունները հաղթահարելուց եւ բնականոն կյանքին անցնելուց հետո մեր շնորհավորանքն ու մասնագիտական տոնի առթիվ առանձնահատուկ գնահատանքը կփոխանցենք ձեզ։

Իսկ այսօր մեր նվիրյալ բժշկներին, բուժքույրերին, կրտսեր բուժաշխատողներին մաղթում եմ մասնագիտական հաջողություններ, հանրության մշտական հարգանքն ու երախտագիտությունը եւ ցանկանում, որ մարդկանց առողջության մասին հոգ տանելուն զուգահեռ պահպանեք նաեւ ձերը։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: