01/11/2025

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի․ դատարանը հրապարկեց որոշումը

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի․ դատարանը հրապարկեց որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քիչ առաջ հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ ԲՀԿ առաջնորդը չի կալանավորվի։

Փաստաբանական խումբը հայտարարեց, որ կծանոթանան որոշմանը, որը բավականին ծավալուն է և մանրամասներն ու հետագա քայլերը կհայտնեն ավելի ուշ։

Հունիսի 16-ին փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և ազատությունից զրկելլու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նարկայացրած միջնորդությանը։

ԱԱԾ-ն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործ է հարուցել, որն առնչվում է 2017 թ. ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու դեպքերին: ԱԺ-ն հունիսի 16-ին համաձայնություն տվեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: Ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել Գ. Ծառուկյանին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: