01/11/2025

ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի սահմանադրական փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Հունիսի 22-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելու օրակարգով։ Այս նախագծով «Իմ քայլը» նախատեսում է լուծել սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկը։ 

Ըստ նախագծի՝ 12 տարուց ավել պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները կդադարեն, կառաջադրվեն ՍԴ նոր անդամներ, որից հետո կկայանա ՍԴ նախագահի նոր ընտրություն։ Ներկայում 12 և ավել տարի ՍԴ անդամ են Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանն ու Հրանտ Նազարյանը, և ՍԴ 9 անդամներից հենց նրանց լիազորությունները կդադարեցվեն։ 

Ավելի վաղ «Իմ քայլը» խորհրդարանում դարձյալ սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկում էր ապրիլի 5-ին կազմակերպել հանրաքվե և դադարեցնել Հրայր Թովմասյանի ու ևս 6 դատավորների լիազորությունները։ Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամն ու արտակարգ դրության հայտարարումը, սակայն, ստիպեցին հետ կանգնել հանրաքվեի մտքից։ 

civilnet.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: