Շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային հերթական այցով Վերին Խոտանան բնակավայրում էր։ Վարչական ղեկավարի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջել է գյուղի տարածքով, անձամբ ծանոթացել արդեն իսկ կատարված աշխատանքներին, քննության առել առկա հիմնախնդիրները և առաջիկա հրատապ անելիքները։
Վերին Խոտանանում իրականացված աշխատանքների արդյունքում բարեկարգվել է դաշտամիջյան շուրջ 4կմ ճանապարհ, ինչպես նաև մաքրվել է 1կմ 650մ երկարություն ունեցող ոռոգման առվակը։





_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































