01/11/2025

Առողջապահական համակարգի ծավալման հնարավորություններն անսահմանափակ չեն. ՀՀ վարչապետ

Առողջապահական համակարգի ծավալման հնարավորություններն անսահմանափակ չեն. ՀՀ վարչապետ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պայքարում հորդորում է եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը:

«Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորություններն անսահմանափակ չեն: Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք կարող է կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը եւ պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը:

Video Player

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: