01/11/2025

Այսօր կվերսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը

Այսօր կվերսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը

Այսօր՝ ժամը 13։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) կվերսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 2008թ․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանը։

Ինչպես հաղորդում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, նիստին ներկա կլինի նաև Ռոբերտ Քոչարյանը։

civilnet.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: