01/11/2025

Հայերը տեսահսկման համակարգեր են տեղադրել սահմանի երկայնքով, այդ պատճառով շփման գծում իրավիճակը հանգիստ է․ Զաքիր Հասանով

Հայերը տեսահսկման համակարգեր են տեղադրել սահմանի երկայնքով, այդ պատճառով շփման գծում իրավիճակը հանգիստ է․ Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին 2 տարում արցախա-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական հանգիստ վիճակին։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հասանովը նախ նշել է, որ բանակցություններ են ընթանում, ապա հավելել, որ հայերը սահմանին տեսահսկման համակարգեր են տեղադրել։

«Հայերն ԱՄՆ-ում իրենց հովանավորների շնորհիվ տեսահսկման համակարգեր են գնել և տեղադրել շփման գծի երկայնքով և հետ քաշվել, որպեսզի մենք նրանց չկարողանանք հասնել հրաձգային զենքով։ Ես այդ մասին ասել եմ ԱՄՆ ներկայացուցիչներին, նրանք այդպես էլ չկարողացան բացատրել՝ ինչպես են արել»,- ասել է Հասանովը։

Նրա ասածից կարելի է ենթադրել, որ տեսահսկման համակարգերի առկայությունն է, որ ինչ-որ չափով զսպում է ադրբեջանական կողմին հարձակումներ չիրականացնել հայկական կողմի ուղղությամբ։ Հակառակ դեպքում, այդ համակարգերի միջոցով հնարավոր է արագորեն պարզել, թե որ կողմն է խախտել հրադադարը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ հայերն առավելություն ունեն, քանի որ շփման գծում չունեն բնակավայրեր, իսկ ռազմաճակատում անհանգիստ իրավիճակների դեպքում «հարվածում են ադրբեջանական բնակավայրերին»։ 



© factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: