01/11/2025

Ժամը 23-ից 7-ը հրավառություն իրականացնող անձը կտուգանվի 100 հազար, եթե տնտեսվարող է՝ 300.000 դրամով (տեսանյութ)

Ժամը 23-ից 7-ը հրավառություն իրականացնող անձը կտուգանվի 100 հազար, եթե տնտեսվարող է՝ 300.000 դրամով (տեսանյութ)

Հունիսի 20-ի կեսգիշերին, Աջափնյակում պարեկող ոստիկանները մարզահամերգային համալիրի աստիճանահարթակի մոտից, հրավառություն կատարելու համար, ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանում բնակվող 33-ամյա մի տղամարդու։ Հրավառություն իրականացնելու փաստով նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների,  սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:

Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` արդեն 200 հազար դրամի չափով:

Եթե հրավառությունն իրականացվում է հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցառեստորանային համալիրների, ժամանցի և զվարճանքի վայրերի տնօրինության կողմից, ապա զանցանքն առաջացնում է տուգանքի նշանակում` 300 հազար դրամի չափով։

Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` 1 միլիոն դրամի չափով։

Ոստիկանությունը լուրջ միջոցներ է ձեռնարկում հրավառությունները կանխելու ուղղությամբ՝ բնակչության շրջանում բացատրական աշխատանքից մինչև հյուրանոցառեստորանային համալիրների տնօրինության հետ հանդիպումներ ու զրույցներ։ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: