01/11/2025

Կարմիր խաչի ՄԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգին է նվիրաբերել 57 մահճակալ

Կարմիր խաչի ՄԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգին է նվիրաբերել 57 մահճակալ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում առողջապահական համակարգին է նվիրաբերել 57 հիվանդանոցային ֆունկցիոնալ մահճակալ՝ ներքնակներով, բարձերով և վերմակներով հանդերձ: Կազմակերպությունը նաև տրամադրել է ավելի քան 20 կաթիլային ներարկման շտատիվներ, քլորի փոշի և ձեռնոցներ:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ սույն օգնության նպատակն է աջակցել ընդհանուր առմամբ առողջապահական համակարգին։ Այն նաև կարող է նպաստել բուժական կառույցների COVID-19 համաճարակին դիմակայելու պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։

Արձագանքելով COVID-19-ի բռնկմանը՝ ԿԽՄԿ-ն իր առաջնահերթություններից մեկն է դարձրել առողջապահական հաստատություններին օգնության տրամադրումը: Մի շարք հիվանդանոցներ ու Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնը վարակի տարածման դեմ պայքարի ու կանխարգելման նպատակով ԿԽՄԿ-ից արդեն ստացել են անձնական պաշտպանական հանդերձանք, ախտահանիչ նյութեր, հիգիենայի պարագաներ, լվացքի ու չորացնող մեքենաներ:

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: