01/11/2025

ԼՀԿ-ն այժմ չի միանա ԲՀԿ-ի դիմումին, ՍԴ կդիմի Քոչարյանի գործով քննության ավարտից հետո

ԼՀԿ-ն այժմ չի միանա ԲՀԿ-ի դիմումին, ՍԴ կդիմի Քոչարյանի գործով քննության ավարտից հետո

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցությունը երկու օր առաջ խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները Սահմանադրական դատարանում (ՍԴ) վիճարկելու համար այժմ չի միանա ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության դիմումին, այլ ՍԴ կդիմի բարձր դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո: Այս մասին առավոտյան կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նախկին նախագահի դիմումի քննությունը, հիշեցնենք, Սահմանադրական դատարանը սկսելու է հուլիսի 7-ին:

«Բարգավաճ Հայաստան»-ը երեկ հայտարարեց, որ մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժն ունի 25 պատգամավոր, իսկ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետևաբար՝ առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության բարձր դատարան դիմելու հնարավորություն չի լինի։

Հունիսի 22-ին Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։

 

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: