01/11/2025

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով․ հայտարարություն

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով․ հայտարարություն

Սահմանադրական դատարանի մի խումբ դատավորներ հայտարարություն են տարածել՝ հորդորելով «հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ»։

«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը»,- ասված է հայտարարությունում, որը ստորագրել են՝

Հրայր Թովմասյանը
Ալվինա Գյուլումյանը
Ֆելիքս Թոխյանը
Արաիկ Թունյանը
Աշոտ Խաչատրյանը
Հրանտ Նազարյանը
Արևիկ Պետրոսյանը

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: