01/11/2025

Գյուղում բնակվող չաշխատող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը նույնպես կտրվի խնամքի նպաստ

Գյուղում բնակվող չաշխատող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը նույնպես կտրվի խնամքի նպաստ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում, իսկ եթե ծնողը նաև վարձու աշխատող է, ապա նպաստը կրկնապատկել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 90 կողմ ձայն:

Գյուղական բնակավայրերում բնակվող մինչև 2 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին ևս կնշանակվի երեխայի խնամքի նպաստ՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ նպաստի այս տեսակը նշանակվում և վճարվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, եթե երեխայի ծնվելու պահին ծնողը հանդիսանում է վարձու աշխատող:

Իսկ եթե համարվի վարձու աշխատող ու միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ՝ այսինքն նպաստի չափը կկազմի 53 հազար դրամ:

Աննա Գրիգորյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: