01/11/2025

Հազն ու բարձր ջերմությունը կորոնավիրուսի հիմնական ախտանիշը չեն

Հազն ու բարձր ջերմությունը կորոնավիրուսի հիմնական ախտանիշը չեն

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ միայն հազն ու բարջր ջերմությունը դեռ չեն նշանակում, թե դուք կորոնավիրուս ունեք։

Մարդիկ պետք է ինքնամեկուսանան, եթե կորցնում են համի և հոտի զգացողությունը, քանի որ հենց դրանք են կորոնավիրուսի ամենաակնհայտ ախտանշանները։

Մինչ այս կորոնավիրուսի առաջին ախտանշաններն էին համարվում բարձր ջերմությունը և հազը: Այժմ այդ ախտանշաններին ավելացել է երրորդը՝ համի և հոտի զգացողության կորուստը:
Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմամբ՝ այս ախտանշանի առկայության դեպքում մարդը պետք է ինքնամեկուսանա առնվազն 7 օրով, իսկ նրա ընտանիքի անդամները՝ առնվազն 2 շաբաթով:

noruyt.ru

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: