01/11/2025

Հրշեջները 4 ժամ պայքարել են կրակի դեմ․ միակ չայրված ծառի վրա խաչ է ամրացված եղել

Հրշեջները 4 ժամ պայքարել են կրակի դեմ․ միակ չայրված ծառի վրա խաչ է ամրացված եղել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 23-ին, Երևանում հանրային գույքը դիտավորյալ վնասելու փաստով: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 12:20-ի սահմանում ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Սեբաստիա 32/2 հասցեի Հայորդաց տան մոտի խոտածածկ տարածքը դիտավորությամբ այրել են: Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն այդ արարքը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել Արարատի մարզի 42-ամյա բնակիչ Արմեն Սարգսյանին:

Պարզվել է՝ կասկածյալը ծխախոտի մնացորդը նետել է խոտածածկ տարածք, ինչի հետևանքով այրվել է Ռ. Մելիքյան փողոցին հարակից խոտածածկ տարածքը: Կրակի դեմ պայքարել է հրշեջ-փրկարարների 3 մարտական հաշվարկ: Հրշեջները 4 ժամից ավելի պայքարել են նախ կրակի տարածման դեմ, ապա մարել են այն: Այրվել է խոտածածկ տարածքն ու մեծ թվով ծառեր։ Կրակը մարելուց հետո հրշեջները նկատել են,  որ բազմաթիվ ծառեր վնասվել են, սակայն մի ծառ, որի վրա խաչ է ամրացված եղել, չի այրվել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: