01/11/2025

Առաջարկվում է հանել «անբավարար գնահատական» հասկացությունը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Առաջարկվում է հանել «անբավարար գնահատական» հասկացությունը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

E-draft.am հարթակում տեղադրվել է հանրակրթության պետական չափորոշիչի նախագիծը: Տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջարկվում է դպրոցներից հանել «անբավարար գնահատական» հասկացությունը:

«Այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ, և յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում, ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը: Սա նշանակում է, որ դուրս է գալու այն խնդիրը, որ սովորողը պետք է մնա նույն դասարանում և կրկնի դասընթացը:Նույնիսկ այն պարագայում, երբ որևէ երեխա ունի սովորելու դժվարություններ, տարբեր պատճառներից ելնելով, ցածր գնահատական նշանակելը և նրան նույն դասարանում թողնելը դժվար թե բերում է նրան, որ երեխան սկսում է ավելի լավ սովորել: Գուցե լինեն հատուկենտ դեպքեր, բայց դրանք բացառություններ են»,- ասաց Անդրեասյանը:

Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը։



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: