09/28/2020

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Հայաստանի տարածքում հունիսի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 16-21 մ/վ արագություն: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 28-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 17-19 մ/վ արագություն:  Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: