01/10/2025

ՀՀ վճռաբեկ դատարանից տեղեկացնում են

ՀՀ վճռաբեկ դատարանից տեղեկացնում են

ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմը վճռաբեկ բողոքների քննության և լուծման կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումներում, ինչպես նաև ենթակայության և ընդդատության վեճերի լուծման կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից կայացվող որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն իրավակիրառ հանրությանը հնարավորինս արագ և մատչելի հասանելի դարձնելու նպատակով գործարկում է իր Ֆեյսբուքյան էջը, որի առաջնահերթ նպատակը ՀՀ բարձրագույն դատական ատյանի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովումն է: Այսուհետ, հետևողական կերպով իրավական հանրության դատին կհանձնվեն ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից կայացված այն որոշումների համառոտագրերը, որոնք նպաստելու են միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը, ուղղորդող նշանակություն են ունենալու դատավորների, դատավորների օգնականների, փաստաբանների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար:

 

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի Ֆեյսբուքյան էջի միջոցով կարող եք հետևել ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեությանը, պաշտոնական լրահոսին և ծանոթանալ ՀՀ վճռաբեկ դատարանին առնչվող այլ կարևոր տեղեկությունների:

Հարգանքներով՝
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: