01/10/2025

Հայկական արտադրության թեստերը գործածության մեջ դնելու համար սպասում են ԱՆ պաշտոնական թույլտվությանը

Հայկական արտադրության թեստերը գործածության մեջ դնելու համար սպասում են ԱՆ պաշտոնական թույլտվությանը

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։

Ամեն դեպքում, մատակարարումը դեռ սկսված չէ:

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն այսօր ասել է, որ դա կանեն ԱՆ-ից պաշտոնական գրություն ստանալուց անմիջապես հետո:

Իրենց հայտնի է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ավարտել է անկախ փորձարկումների աշխատանքները, արդյունքներն ուղարկել ԱՆ, իսկ նախարարությունը երեկ գրությունն ուղարկել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ:

Մինչ պաշտոնական գրությունը ստանալը ինստիտուտում մոտ 6000 թեստ արդեն պատրաստել են ու պահեստավորել: Գրությունը ստանալուն պես դրանք կմատակարարեն:

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: