01/10/2025

Ինչպես են անցկացվելու միասնական ընդունելության քննությունները. մանրամասնում է ԿԳՄՍ նախարարը

Ինչպես են անցկացվելու միասնական ընդունելության քննությունները. մանրամասնում է ԿԳՄՍ նախարարը

Վաղը սկսում են միասնական ընդունելության քննությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր դիմորդ հանձնելու է մեկ քննություն:

«Երեխաները կարող են ինքնուրույն հասնել, իսկ եթե դա հնարավոր չէ, մեկ հոգի կարող է ուղեկցել նրանց, ինչից հետո պետք է լքի տարածքը:

Մենք սերտորեն համագործակցում ենք նաև ոստիկանության ու համայնքային իշխանությունների հետ: Տարածքներն ախտահանվելու են, մենք ապահովել են սոցիալական հեռավորության պարտադիր պահանջը, դիմորդները ջերմաչափվելու են քննական կենտրոններ մուտք գործելիս, ներկա են լինելու բուժաշխատողներ»,- ասաց Հարությունյանը՝ կոչ անելով ծնողներին հնարավորինս զերծ մնալ ավանդական հավաքներից, չկուտակվել քննական կենտրոնների մոտ:

Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին հույս հայտնեց, որ քննական կենտրոնների մոտ հակահամաճարակային գծանշումներն արված են, ինչին ԿԳՄՍ նախարարը դրական պատասխան տվեց:

lurer.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: