01/10/2025

Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մահվան դեպքերը աճել են 30 տոկոսով․ՀՀ վարչապետ

Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մահվան դեպքերը աճել են 30 տոկոսով․ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարետատան նիստից հետո  ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10900  պացիենտ, որոնցից 2106 գտնվում է հիվանդանոցային պայմաններում:

«Նրանցից 536-ի առողջական վիճակը ծանր է, 117-ինը առանձնապես ծանր է, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ։ Երեկ մենք ունեցել ենք մահվան 10 նոր դեպք, իսկ մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2020 թվականի առաջին 5 ամիսների Հայաստանում ընդհանուր մահերի վիճակագրությունը բարվոք էր, սակայն այդ վիճակագրությունը արդեն իսկ փոխվել է։

«Ցավոք, պետք է արձանագրել, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահվան դեպքեր։ Իհարկե, մահվան վիճակագրությունների փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կախված կորոնավիրուսի հետ, բայց, իհարկե, կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն ազդում է այդ գործոնի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: