01/10/2025

Պլանավորում ենք արտադրել այնքան թեստ, որ կբավարարի օրական պահանջարկը. Առաքելյան

Պլանավորում ենք արտադրել այնքան թեստ, որ կբավարարի օրական պահանջարկը. Առաքելյան

ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Հայաստանում իրականացնում է կորոնավիրուսի ՊՇՌ թեստերի ախտորոշման արտադրության տեղայնացում՝ հայտարարել է ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ: Ըստ նրա՝ անհրաժեշտ բոլոր նյութերը ստացել են մայիսի 14-ին, վերջնական քանակներով: 

«Աշխատանքների մեջ այս 1.5 ամսում ներառվել են  նախաարտադրական գործընթացների շտկումը, լաբորատոր  փորձարկումները, փոքրածավալ խմբաքանակի արտադրությունը, որն ուղարկվեց Հիվանդությունների վերահսկման և  կանխարգելման կենտրոն՝ փորձարկման: Այսօր ստացանք այդ փորձարկման պատասխանը: Մեր թեստերը երաշխավորում են օգտագործել 4 նմուշների պատրաստման եղանակներից 3-ի հետ, ինչը բավականաչափ լավ արդյունք է: Ներկայումս պլանավորում ենք արտադրել այնքան թեստեր, որոնք կբավարարեն Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը՝ մոտ 2.5 հազար»,- ասաց Առաքելյանը: 

ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն այս ընթացքում նաև ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում գիտական մշակումների  փորձարկումներում: Ըստ նրա՝ փորձարկել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մշակած ախտահանիչ սարքերը: Առաքելյանը շեշտեց, որ շարունակում են իրենց գիտական հետազոտությունները, որոնք ուղղված են կորոնավիրուսի  մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, նաև քիմիական միացությունների հայտնաբերմանը, որոնք կարող են հետագայում դառնալ կորոնավիրուսի դեմ պայքարի դեղամիջոց:

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: