01/10/2025

ՌԴ քաղաքացիների 77,93%–ը կողմ է, որ փոփոխություն լինի. քվեարկության արդյունքները հայտնի են

ՌԴ քաղաքացիների 77,93%–ը կողմ է, որ փոփոխություն լինի. քվեարկության արդյունքները հայտնի են

Քվեաթերթիկների 99,9%–ն արդեն մշակվել է, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալներ է հրապարակել։

Ռուսաստանցիների 77,93 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԿԸՀ–ն` քվեաթերթիկների 99,9 տոկոսը մշակելուց հետո։

 
Փոփոխություններին դեմ է քվեարկության մասնակիցների 21,26 տոկոսը։

Վերջին տվյալներով` Ռուսաստանում անցկացված հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 65 տոկոսը։

Հիշեցնենք` Ռուսաստանի Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն զանգվածային միջոցառումը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին:

Որոշվեց քվեարկությունն անցկացնել 7 օրվա ընթացքում` հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ 

Առաջակվող փոփոխությունների համաձայն՝  ի թիվս այլ փոփոխությունների, Վլադիմիր Պուտինի նախագահության նախորդ ժամկետները կզրոյացվեն, և նա երկրի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորություն կունենա։

 

armeniasputnik.am



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: