01/10/2025

ՄԱԿ-ը համավարակի ֆոնին հրադադարի մասին բանաձև է ընդունել

ՄԱԿ-ը համավարակի ֆոնին հրադադարի մասին բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ժամանակ հրադադարի մասին բանաձև է ընդունել. գրում է ՏԱՍՍ-ը։ 

Նշվում է՝ բանաձևի հիմքն է դարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «բոլոր քննարկվող հակամարտություններում համընդհանուր և անհապաղ հրադադարի» կոչը, որը նա բարձրաձայնել է դեռ 2020-ի մարտին:

Թունիսի և Ֆրանսիայի առաջարկած բանաձևի նախագիծը ուսումնասիրվում է 2020 թվականի ապրիլից: Աղբյուրի տեղեկություններով՝ դժվարություններ են առաջացել չինական և ամերիկյան կողմերի միջև տարաձայնությունների պատճառով:

Զրուցակցի խոսքով՝ Միացյալ Նահանգների պնդմամբ, փաստաթղթում հանվել է համավարակի դեմ պայքարում ԱՀԿ դերի մասին հիշեցումը: Բացի այդ, չի նշվել այն երկիրը, որտեղից ծագել է կորոնավիրուսային վարակը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել կորոնավիրուսի ֆոնին հակամարտության գոտիներում հրադադար հաստատել առնվազն 90 օր ժամկետով. այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Քրիստոֆ Հոյսգենի խոսքերը:

«Անվտանգության խորհուրդը այսօր սատարեց COVID-19- ի ֆոնին համաշխարհային հրադադարի հաստատման վերաբերյալ Գլխավոր քարտուղարի կոչին՝  ընդունելով բանաձև»,- նշել է Հոյսգենը:

Հավելվում է նաև, որ բռնությունը կարող է բարդացնել համավարակի ընթացքը, ինչը բացասաբար կանդրադառնա աշխարհում հումանիտար իրավիճակի վրա:

Բացառություն է ՄԱԿ-ի պայքարը ահաբեկիչների դեմ:

yerkir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: