09/26/2021

Մենք պարտավոր ենք բժիշկներին մեր առանձնահատուկ երախտագիտությունը հայտնել

Մենք պարտավոր ենք բժիշկներին մեր առանձնահատուկ երախտագիտությունը հայտնել

Հարգելի ընթերցող

Համաճարակի մեր օրերում բժիշկներն ամեն օր կատարում են պատկառանքի ու խոնարհումի արժանի աշխատանք:

Սյունիքի մարզում էլ բազմաթիվ բժիշկներ, բուժքույրեր, առողջապահական համակարգի այլ աշխատողներ համաճարակ կոչված համաշխարհային աղետի առաջնագծում են:

Հնարավոր չէ չնկատել այդ մարդկանց անմնացորդ նվիրվածությունն իրենց գործին:

Եվ անկարելի է չնկատել այն բժիշկներին ու բուժաշխատողներին, ովքեր, ամիսներ շարունակ ոտքի վրա՝ առանց հանգստի, պայքարում են մարդկային կյանքեր փրկելու համար:

Հարգելի ընթերցող

Առաջարկում ենք syuniacyerkir.am խմբագրություն ներկայացնել հանրապետության, ինչպես նաեւ մեր մարզի այն բժիշկներին ու բուժաշխատողներին, ում կցանկանայիք երախտագիտություն հայտնել եւ գնահատանքի խոսք ուղղել՝ անձնուրաց աշխատանքի համար:

Նրանց լուսանկարները եւ ձեր հակիրճ խոսքը կարող եք ուղարկել խմբագրություն՝ [email protected] հասցեով, որոնք մենք կհրապարակենք:

Անշուշտ, բժիշկների մերօրյա գործունեությունն արժանի է պետական մակարդակով արժեւորված գնահատանքի:

Կարծում ենք սակայն՝ դրվատանքի ավելի մեծ դրսեւորում, քան մարդկանց անկեղծ  երախտագիտությունն է, չկա ու չի կարող լինել:

Սպասում ենք բժիշկ-նվիրյալների մասին ձեր խոսքին, նրանց լուսանկարներին (նշել, թե որ բուժհաստատությունում են աշխատում, ինչ մասնագիտություն ունեն կամ ինչ պաշտոն են զբաղեցնում):

 

 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2021 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: