01/10/2025

Մեկնարկեցին միասնական քննությունները

Մեկնարկեցին միասնական քննությունները

Հուլիսի 2-ին մեկնարկեցին միասնական քննություններն օտար լեզուներ առարկայից։ Մարզկենտրոնում դրանք անցկացվեցին N 6 հիմնական դպրոցում ձեւավորված քննական կենտրոնում։ Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց գնահատման եւ թեստավորման կենտրոնի ներկայացուցիչ, Կապանում անցկացվող քննությունների ղեկավար Գյուլնարա Խալիկյանը, անգլերեն լեզվից քննությանը մասնակցել են 39 դիմորդ, մեկական` գերմաներեն եւ ֆրանսերեն, երեքը` ռուսերենից։ Քննությունների արդյունքները հայտնի կլինեն հինգ օրից, իսկ մինչ այդ քննական թեստերի պատասխանները կտեղադրվեն գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքում։

Սյունիքի մարզում ձեւավորվել է չորս քննական կենտրոն, երկուական` Կապանում եւ Գորիսում։

Հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգեն հայոց պատմությունից, աշխարհագրությունից եւ քիմիայից, հուլիսի 6-ին` մաթեմատիկայից, հուլիսի 8-ին` հայոց լեզու եւ հայ գրականություն, կենսաբանություն, ֆիզիկա առարկաներից։

Քննական կենտրոնում հաշվի էին առնվել ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները, նախապես ախտահանվել էր քննական տարածքը։

 

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: