01/10/2025

Գույքահարկի փոփոխությունների արդյունքում համայնքային բյուջեների եկամուտներն այդ մասով կաճեն 4 անգամ

Գույքահարկի փոփոխությունների արդյունքում համայնքային բյուջեների եկամուտներն այդ մասով կաճեն 4 անգամ

Գույքահարկի փոփոխությունների արդյունքում նախատեսվում է, որ 2026-ին ամբողջ հանրապետության մակարդակով համայնքային բյուջեների՝ անշարժ գույքի հարկի մասով եկամուտները կաճեն 4 անգամ: Այս մասին ասաց ՀՀ  Ֆինանսների նախարարության եկամուտների Քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե որքանո՞վ կավելանան գույքահարկի փոփոխությունների արդյունքում համայնքային բյուջեները:

«Պետությունը գույքահարկի փոփոխությունների նախագիծը մշակելիս նախ ամբողջ հանրապետության մակարդակով արել է գնահատականներ: Անշարժ գույքի մասով այսօրվա հարկային պոտենցիալը մոտ 9.5 մլրդ է, այսինքն՝ համայնքները մոտ 9.5 մլրդ հարկ կարող են հավաքել անշարժ գույքից՝ գյուղատնտեսական նշանակության հողերը հանած: Ամբողջությամբ բարեփոխումից հետո՝ 2026 թվականին գնահատվում է, որ մոտ 40 մլրդ եկամուտ են ունենալու: Այսինքն համայնքային բյուջեների եկամուտները 4 անգամ աճելու են ամբողջ հանրապետության մակարդակով»,-ասաց Ալավերդյանը Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած՝ անշարժ գույքի հարկման նոր համակարգի թեմայով առցանց քննարկմանն  ու նշեց, որ սրանք հաշվարկային թվեր են:

Նա նկատեց, որ բոլորը համայնքները կունենան 4 անգամ ավելի շատ եկամուտներ, եթե ջանքեր գործադրեն հավաքագրումն ապահովելու առումով. կառավարությունն այդ հնարավորությունը տվել է:  

Մարդիկ գույքահարկը վճարում են համայնքajin բյուջեներ: Ալավերդյանը շեշտեց, որ այդ համայնքի մատուցած ծառայություններից օգտվում են հենց այդ հարկը վճարած մարդիկ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: