11/04/2026

2020թ.-ին Սյունիքում հաստատվել է 27 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր արժեքը՝ 8,545 միլիարդ դրամ

2020թ.-ին Սյունիքում հաստատվել է 27 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր արժեքը՝ 8,545 միլիարդ դրամ

2020թ.-ին Սյունիքում հաստատվել է 27 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր արժեքը՝ 8,545 միլիարդ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 1,865 մլրդ դրամ, պետության համաֆինանսավորումը՝ 5,386 մլրդ դրամ, այլ ներդրողներինը՝ 1,294 մլրդ դրամ, մասնավորապես Քաջարան համայնքի բազմաբնակարան շենքերի էներգոարդյունավետության ծրագրով ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կներդնի մոտ 657 մլն դրամ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի փախմարզպետ Նարեկ Բաբայանը:

Սուբվենցիայի ծավալները 2019թ.-ի համեմատ 2020թ.-ին աճել են 3,4 անգամ (2019-ին 2018-ի համեմատ՝ 5.3 անգամ), համայնքների ներդրման աճը՝ 1,2 անգամ: Այս ցուցանիշներով հանրապետությունում առաջատարը Սյունիքի մարզն է:

2020թ. սուբվենցիոն ծրագրերի արժեքը ըստ համայնքների`

☑Կապան - 2,105 մլրդ դրամ,

☑Գորիս – 307 մլն դրամ,

☑Սիսիան – 1,552 մլրդ դրամ,

☑Մեղրի – 394 մլն դրամ,

☑Քաջարան – 3,851 մլրդ դրամ,

☑Տաթև - 27 մլն դրամ,

☑Գորայք – 309 մլն դրամ:

2020թ. սուբվենցիոն ծրագրերի ուղղությունները՝

✅բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում – 3.516 մլրդ դրամ,

✅բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում – 2.837 մլրդ դրամ,

✅մանկապարտեզների կառուցում, վերակառուցում /նորոգում - 573 մլն դրամ,

✅խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցում /նորոգում - 475 մլն դրամ,

✅հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում /վերանորոգում– 535 մլն դրամ,

✅փողոցային լուսավորության համակարգերի կառուցում /նորոգում – 181 մլն դրամ,

✅վերականգնվող էներգետիկա, այդ թվում` արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում – 11 մլն դրամ,

✅այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում – 314 մլն դրամ,

✅մեքենասարքավորումների ձեռքբերում -103 մլն. դրամ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: