01/10/2025

Գնահատանքի խոսք՝ Կապանի շտապ օգնությանը

Գնահատանքի խոսք՝ Կապանի շտապ օգնությանը

Շնորհակալություն եմ հայտնում Կապանի շտապ օգնությանը եւ հատկապես այդ ծառայության ղեկավար Նարեկ Գաբրիելյանին՝ երկրի համար այս ծանր պայմաններում օրինակելի ծառայություն մատուցելու համար:

Բժիշկների ընտանիքում ծնված երիտասարդ Նարեկ Գաբրելյանը խելացի մասնագետ լինելուց բացի, օժտված է մարդկային բարձր հատկանիշներով:

Վերջերս նա իմ հարազատի հիվանդությունը ճիշտ ախտորոշելով՝ սրտամկանի սուր ինֆարկտ, ժամանակին հասցրեց  Երեւան եւ փրկեց նրա կյանքը:

Իմացա նաեւ, որ Գաբրիելյանը շտապ օգնության մեքենայով մեկ ուրիշ հիվանդի Երեւան տեղափոխելիս վթարի է ենթարկվել: Ի  ուրախություն՝ ամեն ինչ լավ է  ավարտվել:

Առողջություն՝ բժիշկ Գաբրիելյանին եւ նրա գործընկերներին:

 

Անահիտ Գրիգորյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: