01/10/2025

Հրայր Թովմասյանն ու ՍԴ 3 նախկին դատավորները դիմել են ՄԻԵԴ, կառավարությունը պատասխանել է դատարանի հարցերին

Հրայր Թովմասյանն ու ՍԴ 3 նախկին դատավորները դիմել են ՄԻԵԴ, կառավարությունը պատասխանել է դատարանի հարցերին

Սահմանադրական վերջին փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը, ինչպես նաև թոշակի ուղարկված երեք դատավորները՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Կառավարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ ստրասբուրգյան դատարանից նրանց գանգատի վերաբերյալ հարցեր են ստացել և արդեն պատասխանել։ Գործադիրը չի մանրամասնում հարցերի բովանդակությունը։

Պաշտոնից հեռացված դատավորները և Թովմասյանը, որը պետք է շարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր, ավելի վաղ հայտարարել էին, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը խախտումներով է ընթացել, և իրենք պայքարելու են իրենց խախտված իրավունքների վերականգնման համար։

 

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: