01/10/2025

ՀԵՐԹԱՓՈԽԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԱՐԱԾԵՑՈՒՄ

ՀԵՐԹԱՓՈԽԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԱՐԱԾԵՑՈՒՄ

Արածեցման եղանակներից, ներկայումս ամբողջ աշխարհում առավել տարածված և կիրառական նշանակություն ունեցող ձևը հերթափոխային (արոտաբաժնային կամ զագոնային) արածեցումն է, որի դեպքում արոտավայրը բաժանվում է առանձին արոտաբաժինների և օգտագործվում է հերթականորեն:
Հերթափոխային կարգով արածեցման առավելությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր արոտաբաժնում արածող կենդանիները ստանում են թարմ կանաչ կեր, իսկ յուրաքանչյուր արոտաբաժին ունենում է բավարար ժամանակ խոտաբույսերի բնականոն ընթացքով վերաճի համար: Հերթափոխային արածեցման դեպքում պահպանվում է արոտի արտադրողականությունը և բարձրանում է բուսածածկի կենսունակությունը:
Հերթափոխային արածեցում կիրառելով` նույն տարածքում հնարավոր է արածեցնել 15-20%-ով ավելի շատ կենդանի և ի հաշիվ թերսնման բացառման բարձրացնել կենդանիների մթերատվությունը 20-25%-ով: Արոտաբաժինների կամ զագոնների թիվը կարող է լինել տարբեր` կախված արոտի արտադրողականությունից, արոտի ընդհանուր տարածքից և անասնագլխաքանակից:
ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՄԵՐ ԱՐՈՏԸ, ԱՊԱՀՈՎԵՆՔԵ՛ՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ

 

Կապանի համայնքապետարան/Kapan municipality
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: