01/10/2025

Նպաստ կստանան նաև միկրոձեռնարկատիրության մեջ աշխատող մայրերը․ նախագիծ

Նպաստ կստանան նաև միկրոձեռնարկատիրության մեջ աշխատող մայրերը․ նախագիծ

Ազգային ժողով այսօր ներկայացվեց նախագիծ, որով մայրության նպաստի տրամադրման կարգն է փոխվում։ Ներկայացված հիմնավորման համաձայն՝ չաշխատող անձի մայրության նպաստին և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքին անդրադառնալու անհրաժեշտություն է առաջացել նաև միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ:

Հաշվի առնելով միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված և այլ գործատուների վարձու աշխատողների եկամտային հարկի հաշվարկման տարբերությունը առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

Նախագծերի անցումային դրույթներով նախատեսվում է կարգավորել անցումային ժամանակաշրջանի՝ 2020 թվականի հունվարի 1-ից սկսված խնդիրները:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: