02/09/2025

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի չկալանավորելու որոշումը և ուղարել է նոր քննության։ Tert.am-ին տեղեկացրեց այս մասին հայտնեց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի, մինչև որ խափանման միջոցի վերաբերյալ վերջնական որոշումը տրամադրվի.

«Այս պահին որոշման բովանդակությանը ծանոթ չենք, դեռ չի տրամադրվել, երբ ծանոթանանք ավելի համապարփակ տեղեկատվություն կներակայացնենք: Հնարավոր է որոշումը բողոքարկենք Վճռաբեկ դատարան»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրվասության դատարանը հունիսի 21-ին մերժել է ԱԱԾ-ի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, որից հետո Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան: 

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: