01/10/2025

Կորոնավիրուսով վարակման 526 նոր դեպք. կա 20 մահ

 Կորոնավիրուսով վարակման 526 նոր դեպք. կա 20 մահ

Հայաստանում հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 526 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի 30346 դեպք:

Փաստացի այս պահին բուժվում է 11641 պացիենտ, նվազել  է` 67-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 18000 անձ` վերջին մեկ օրում 573 անձ:

Ընդհանուր առմամբ, 535 պացիենտ մահացել է (ավելացել է 14-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: