01/10/2025

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ:

Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 77, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 30 քաղաքացի:

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է: Ընդհանուր առմամբ կատարվել է 2522 թեստավորում:


© factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: