Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արգելել է 13 երկրներից ժամանող մարդկանց մուտքն Իտալիա։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ հայտնում է Ռոյթերսը։
Երկրների ցանկը կազմել է Իտալիայի առողջապահության նախարարությունը։ Այդ երկրներն են՝ Հայաստանը, Բահրեինը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































