01/10/2025

Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը

Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը

Հարգելի՛ սյունեցիներ
Հայտնում ենք , որ այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
Ընդհանուր՝ 366 հաստատված դեպք․
գրանցվել է 4 մահ,
227 հոգի բուժվել է,
135 հոգի հիվանդ է, որից՝
30 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,
4 հոգի հոսպիտալացված է Երեւանում,
101 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․
20 հոգի՝ Կապանից,
39 հոգի՝ Գորիսից,
72 հոգի՝ Սիսիանից,
4 հոգի՝ Մեղրիից։
Հերթական անգամ կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, հստակորեն պահպանել սահմանված կանոնները, չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը, չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: