02/09/2023

Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցվել է որպես մզկիթ

Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցվել է որպես մզկիթ

Ուրբաթ օրը Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան, որը զրկվել էր թանգարանային կարգավիճակից, գրանցվել է որպես մզկիթ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պետական խորհրդի եզրակացությունը: Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ Թուրքիայի Պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել 1934-ի որոշումը Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու վերաբերյալ: «Պետական խորհուրդը եզրակացրեց, որ Սուրբ Սոֆիան կադաստրում գրանցված է որպես մզկիթ, և շեշտվում է, որ այդ կարգավիճակը անփոփոխ է», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Ըստ Թուրքիայի զբոսաշրջության նախարարության տվյալների՝ 2019 թվականին ավելի քան 3,7 միլիոն մարդ այցելել է Սուրբ Սոֆիա: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախկինում ասել էր, որ իր երկիրը իրավունք ունի փոխելու տաճարի կարգավիճակը՝ այն վերածելով մզկիթի՝ առանց հաշվի առնելու այլ պետությունների տեսակետները: Սուրբ Սոֆիան հիմնադրվել է քրիստոնյա կայսր Յուստինիանոսի կողմից և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Մայր տաճարը հազար տարի շարունակ քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարն է: Օսմանյան կայսրության կողմից Կոստանդնուպոլսի գրավումից և Բյուզանդական կայսրության անկումից հետո 1453-ին տաճարը վերածվել է մզկիթի, բայց 1934 թվականից ի վեր այդ շենքը, ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հրամանով, դարձել է թանգարան և ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

lurer.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2023 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: