01/10/2025

Գարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը

Գարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գարո Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի կարգավիճակի վերադարձնելու որոշումը կբարդացնի կյանքն այստեղ քրիստոնյաների և Եվրոպայում մահմեդականների համար: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Նրա գմբեթը բավականաչափ մեծ էր բոլորի համար»։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: