01/09/2025

Տեսչական մարմինը Զանգեզուրի ՊՄԿ-ի նկատմամբ կիրառել է երեք վարչական տուգանք

Տեսչական մարմինը Զանգեզուրի ՊՄԿ-ի նկատմամբ կիրառել է երեք վարչական տուգանք

Ըստ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Գնել Հասրաթյանի՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է 3 վարչական տուգանք։
1. Ընկերությունը խախտել է Ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը (հանքարդյունաբերողը պարտավոր է վարել օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյան), ինչի համար ենթարկվել է վարչական տուգանքի 100.000 դրամի չափով

2. Ընկերությունը խախտել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 12-րդ, 13-րդ եւ 15-րդ հոդվածները (մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետմանը վերաբերող դրույթներ), ինչի համար ենթարկվել է վարչական տուգանքի 150.000 դրամի չափով

3. Ընկերությունը խախտել է Ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածը (ջրօգտագործման թույլտվության վավեր լինելը), որի համար ենթարկվել է վարչական տուգանքի 300.000 դրամի չափով:

 

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: