12/04/2020

Ադրբեջանի զինված ուժերը արկեր է արձակել Չինարի ուղղությամբ, տուժածներ չկան. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի զինված ուժերը արկեր է արձակել Չինարի ուղղությամբ, տուժածներ չկան. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի զինված ուժերը 82 և 120 մմ տրամաչափի ականանետերից արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ, տուժածներ չկան, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։

ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան», - նշել է Ստեփանյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: