12/04/2020

ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան

ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունն անթույլատրելի է համարում տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան: Այս մասին նշվում է արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, որն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին:

«Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Ըստ ստացվող տեղեկությունների, մարտական գործողությունները շարունակվում են: Օգտագործվում է հրետանի, կան զոհեր և վիրավորներ: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան։ Կոչ ենք անում հակամարտող կողմերին ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- նշված է հայտարարության մեջ:

Իր կողմից Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էրոր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններումՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողներըթողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենանվերադարձել են իրենց դիրքԺամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձըկիրառելով հրետանային կրակսակայն ճնշվել են հայկական կողմից ևկորուստներ կրելովհետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելովոր հայկական կողմից կորուստներ չկան

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էրոր Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբորտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկիցԻրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտնել էր նա

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էրոր երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչդեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանկան սահմանին սրված իրավիճակի հարցը:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջազգային կառույցներին է ուղարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: