01/09/2025

Սյունիքի մարզի բնական հուշարձանների տարածքներում արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ

Սյունիքի մարզի բնական հուշարձանների տարածքներում արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված ստուգայց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներիպատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Մշտադիտարկումները մեկնարկվել են Տաթևի վանքվանական համալիրից,«Տաթևեր» ճոպանուղու,Սատանի կամրջի տարածքներից, ապա շարունակվել Շաքի ջրվեժ բնական հուշարձանի հարակից գոտում:

 Զբոսաշրջային վայրերը եղել ենբազմամարդ, սակայն անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն գրանցվել, արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր։

Ստուգայցի ընթացքում հայտնաբերված դիմակ չկրող 11 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմնի աշխատակիցները մշտապես կատարվող լայնածավալ իրազեկման և բացատրական անհատական աշխատանքների ընթացքում այցելուներին տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ, հորդորել փոխել առնվազն 3 ժամը մեկ, նաև հիշեցրել պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահանջների պարտադիր կատարման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: