01/09/2025

ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Սյունիքի մարզում

ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Սյունիքի մարզում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Հուլիսի 13-ին, ՇՎՏՄ-ի  մշտադիտարկող խումբը հերթական ստուգայցն է իրականացրել Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում: Մի քանի բենզալցակայաններում և գազալցակայաններում դիտարկվել են խախտումներ.բացակայել են ջերմաչափեր, ջերմաչափման գրանացամատյանները և դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները:

 Շինանյութի, առևտրի կետերում էական խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումներ անցկացնել Հայասատանի Հանրապետության ողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: