01/09/2025

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել ՄԽ անդամ երկրներին` զերծ մնալ լարվածություն առաջացնող հայտարարություններից

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել ՄԽ անդամ երկրներին` զերծ մնալ լարվածություն առաջացնող հայտարարություններից
Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ:  
 
«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Սերգեյ Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկությունները:
 
Ընդգծվել է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ շփումներում: Ռուսական կողմը նաև նշել է, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակը գնահատելու հարցում և խուսափեն հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են հրահրել լարվածության լրացուցիչ աճ»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
1lurer.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: